National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.03.2024
Հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականը
1 / 4

Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը քննարկվել եւ ի գիտություն է ընդունվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը եւ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանն անդրադարձել են ոլորտային ռազմավարական ծրագրերին, ներկայացրել մակրոտնտեսական միջավայրն ու 2023 թվականին գրանցված արդյունքները:

Ընդերքօգտագործման ոլորտում հատկանշական է եղել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության ընդունումը: Կարեւորվել է նաեւ ընդերքօգտագործողների կողմից վճարվող ռոյալթիների հաշվարկման բանաձեւը, որն արդարացի բաշխում է եկամուտներն ընդերքօգտագործողների եւ պետության միջեւ:

1136 ճանապարհաշինարարական տեխնիկա եւ մեխանիզմներ են ներմուծվել հանրապետություն, որոնցից 524-ը՝ լիզինգի մեխանիզմով:

Ավիացիայի ոլորտում ուղեւորափոխադրումների ռեկորդային աճ է գրանցվել՝ 5 մլն 425 հազար: Ցուցանիշը նախորդ տարվանից 47 տոկոսով ավելի է: Գնել Սանոսյանը հատկանշական է համարել այն փաստը, որ ամեն երրորդ ուղեւոր տեղափոխվել է հայկական ավիաուղիներով:

Երկաթուղային տրանսպորտի ոլորտում 1,7  մլրդ դրամի ներդրումներ են արվել: Ուղեւորափոխադրումների 7,6 տոկոսի աճ է եղել:Մոտ 800 կմ ճանապարհ է ասֆալտապատվել կամ սալարկվել: Նախարարն այս համատեքստում առանձնացրել է Աշոցքից դեպի Բավրա տանող ճանապարհը, Թթուջուր-Նավուր հատվածը, Տաթեւ-Լծեն ճանապարհի գործարկումը:

էներգետիկ ոլորտում իրականացված աշխատանքների մասով նշվել է, որ 8,8 մլրդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա է արտադրվել, սպառվել է 6,4 մլրդը: Նախարարի խոսքով արեւային կայանների ընդհանուր հզորությունը հասնում է 473 մեգավատի: Նա կարեւորել բազմաբնակարան շենքերի եւ բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիրը: Այստեղ 2022 թվականի համեմատ աճը կազմել է 504 տոկոս:

Պետական գույքի կառավարման ոլորտում նույնպես ակտիվ տարի է եղել. ընդհանուր մուտքերը կազմել են 15,3 մլրդ` 6,4 մլրդով ավելի նախորդ տարվա ցուցանիշից:

Տրանսպորտային միջոցների օպտիմալացման ծրագրով պետական տարբեր կառույցներից օտարվել է 488 միավոր տրանսպորտային միջոց:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0,8 տոկոսային կետով՝ կազմելով 23,9 տոկոս՝ ներառյալ հիպոտեկի տոկոսադրույքի դիմաց եկամտային հարկի վերադարձը:

Հարկային վարչարարության ոլորտում գրանցվել է ստվերի կրճատում: 2023 թվականին արձանագրվել է 2 տրիլիոն 222 մլրդ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 296 մլրդ դրամով: Բոլոր հարկատեսակների մասով արձանագրվել է աճ. ԱԱՀ-ի աճը կազմել է 12,9 տոկոս, շահութահարկը կազմել է 98,7 մլրդ դրամ, շրջանառության հարկի գծով աճը եղել է 28,1 տոկոս, եկամտահարկինը՝ 16,8 տոկոս: Պետական տուրքի եւ ռոյալթիի մասով կա հետընթաց: Պետական տուրքի մասով դա պայմանավորված է 2022 թվականին գործող մետաղի տուրքի չեղարկմամբ, իսկ ռոյալթիի դեպքում` հիմնականում միջազգային գների հետ:

Վիճակագրական տվյալներ ներկայացնելով՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ 2013-2017 թվականներին հարկային եկամուտների հնգամյա աճի տեմպը 279,5 մլրդ դրամ է եղել, իսկ 2019-2023 թվականներին հնգամյա աճի հանրագումարը կազմել է 963,8 մլրդ դրամ: Աճերի տարբերությունը 245 տոկոս է կազմում:

Հաշվետու տարում հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 363 մլրդ դրամ:

8,7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ է արձանագրվել: «Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով մենք Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով դարձել ենք տարածաշրջանային առաջատար»,- ասել է Ռաֆայել Գեւորգյանը: Նախորդ երեք տարիների ընթացքում տնտեսությունը հանրագումարային աճել է մոտ 30 տոկոսով: Արձանագրվել է բյուջետային մուտքերի էական աճ: Մեկ միլիարդ դոլարից ավելի կապիտալ ծախս է կատարվել 2023 թվականի ընթացքում: Համեմատական անցկացնելով՝ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը հիշեցրել է, որ 2012-2017 թվականների ընթացքում բյուջետային մուտքերն էական փոփոխություն չեն կրել: 2017-2020 թվականներին տնտեսությունն աճել է 20 տոկոսից ավելի, ինչը, ըստ վերլուծությունների, պայմանավորված է կառուցվածքային բարեփոխումներով:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները հետաքրքրվել են ազդակիր համայնքներին տրվող թիրախային աջակցության ծրագրերով, ուղեւորափոխադրումների հարցում կատարվող բարեփոխումներով, ավիացիայի ոլորտի խնդիրներով, հարկային քաղաքականությամբ, հարկային եկամուտների աճով, ՀԴՄ-ների ցուցանիշներով, վարչարարության իրականացմամբ ու բնագավառին առնչվող այլ խնդիրներով:


29.05.2024
Արման Եղոյանը հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցներին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 29-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցներին: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրոպ...

29.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Ֆինլանդիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Հանդիպմանը ներկա է եղել Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անի Մակելայնենը: Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորե...

29.05.2024
Ունենք բավականին բարձր կատարողական` հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում առկա մարտահրավերները. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարությունն օրենքով սահմանված ունեցել է 10 ծրագիր եւ 35 միջոցառում, փաստացի իրականացվել է 10 ծրագիր եւ 38 միջոցառում: Նախարարության տարեկան պլանը կազմել է 93 մլրդ 183 մլն դրամ, այնուհետեւ ճշգրտվել է 95 մլրդ 739 մլն դրամ եւ փաստացի կատարվել է 94 մլրդ 167 մլն դրամ, որը կազմում է ...

29.05.2024
2023 թ. մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. Վահե Հովհաննիսյան
2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխ...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

29.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը...

29.05.2024
2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր ի...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am